Լրահոս

08.02.2015 10:00


Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեից քիչ առաջ հայտնեցին, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը և շրջանակը պարզելու ուղղությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը