Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Քրդստանի ինքնավարության նախագահին
ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունեց Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնեց, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։
Զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։