Մի քանի դիտարկում «1in.am»-ի աշխատանքի և ամբողջ «Ֆեյսբուք»–ի արձագանքի մասին
Այսօր «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումը չստացավ այդպիսի արձագանք, ինչպես օրինակ Հիմնադիր խորհրդարանի դեմ բռնությունները, չնայած «Կասեցում» նախաձեռնության գործունեությունը, իմ կարծիքով, ավելի բազմաշերտ և կարևոր է, քան ավտոերթը դեպի Արցախ՝ ոչ այդքան հստակ նպատակներով: Իհարկե, կարելի է ասել, որ դրանք տարբեր բաներ են, և «Կասեցումը» ունի խնդիրներ միայն ՓՄՁ-ների գործունեության շուրջ, իսկ «100-ամյակը առանց ռեժիմի» կարգախոսի կողմնակիցների «պայքարը» կառուցվում է ցուցադրական գործողությունների վրա, որոնք ավելի շատ ֆլեշմոբ են հիշեցնում:
Ինչևէ, այս բռնությունների մասին լուրերը ցույց են տալիս տարբեր կայքերի սուբյեկտիվության մակարդակը, ինչը կարող է օգնել դիտարկել այդ կայքերը PR-ի տեսանկյունից:
«1in.am» կայքը (և ոչ միայն նա) շատ մեծ տեղեկատվական «տարածք» էր տրամադրել Նախախորհրդարանի ակտիվիստների համար՝ ընգծելով այդ բռնությունների վտանգը քաղաքացիական հասարակության համար և ամբողջ «իրական ընդդիմադիր դաշտի» համար: 1in.am-ի խմբագիրը չէր դնում իր առջև Հիմնադիր խորհրդարանի գործունեության ադեկվատության հարցը և բուն շարժման նպատակները՝ կարևորագույն հարցը կայանում էր նրանում, որ լուրը պետք է ստանար «հայաստանցի»-«ղարաբաղցի» հակամարտության երանգ: Այսօր ևս այդ կայքը ցուցադրում է պրոֆեսիոնալիզմի «բարձր» մակարդակ, մեկ լուրով տեղեկացնելով, որ «ԲՀԿ-ական ակտիվիստը ծեծված-ջարդված վիճակում այս պահին վիրահատարանում է»: Այստեղ կարելի նշել, որ վերնագիրը արդեն իսկ հստակ փոխանցում է ընթերցողին այն միտքը, թե բռնության փաստը այս դեպքում կարևոր չէ, քանզի ակտիվիստը ԲՀԿ-ական է և այդ ծեծուջարդը արդարացված է բոլոր հիմունքերով:
Արդեն վերնագրից մենք կարող ենք եզրակացնել «1in.am»-ի կողմնակալության և ցինիզմի փաստը, քանի որ մեկ դեպքում լուրի շուրջ գնում է մեծ «ռասկրուտկա», իսկ մյուս դեպքում շեշտը դրվում է կուսակցական պատկանելիության վրա: Երկու դեպքում էլ չի կատարվում խորը վերլուծություն, իսկ կայքը կատարում է զոմբիացման իր առաքելությունը:

Միքայել Սարգսյանի ֆեյսբուքյան էջից