Լրահոս

07.02.2015 16:30


Անհատ ձեռներեցները հավաքվում են Կառավարության մոտ՝ պահանջելու գտնել առևանգված Արտակ Խաչատրյանին

Անհատ ձեռներեցները հավաքվում են Կառավարության մոտ՝ պահանջելու գտնել առևանգված Արտակ Խաչատրյանին

Այս պահին փոքր ու միջին ձեռնարկատերերը հավաքվում են Կառավարության շենքի մոտ՝ պահանջելու գտնել այսօր առևանգված Արտակ Խաչատրյանին։ Այս մասին «7օր»–ին հայտնել է նրա ընկեր Արման Թաթոսյանը, ով ոստիկանության մոտ սպասում է որևէ տեղեկության։ Այնտեղ են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա. Խաչատրյանը ՓՄՁ ներկայացուցիչների հետ ակտիվորեն մասնակցում էր «Շարջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթը կասեցնելու համար տեղի ունեցող բողոքի գործողություններին։

Ինչպես հայտնել էինք, այսօր դիմակավորված և զինված անձինք անհայտ ուղղությամբ տարել են Արտակ Խաչատրյանին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը