Լրահոս

07.02.2015 15:48


Օմբուդսմենի մամուլի խոսնակ. «Ակտիվիստ Արտակ Խաչատրյանը ԱԱԾ բերման չի ենթարկվել»

Օմբուդսմենի մամուլի խոսնակ. «Ակտիվիստ Արտակ Խաչատրյանը ԱԱԾ բերման չի ենթարկվել»

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քիչ առաջ կապ է հաստատել Ազգային անվտանգության ծառայության հետ և պարզել, որ Արտակ Խաչատրյանը, ում այսօր անհայտ անձինք տարել են անհայտ ուղղությամբ, բերման չի ենթարկվել նաև Ազգային անվտանգության ծառայություն:

Այս մասին Newsline-ին հայտնեց Օմբուդսմենի մամուլի խոսնակ Շուշանիկ Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ ՄԻՊ աշխատակազմն այժմ էլ փորձում է կապվել Ֆինանսների նախարարության օպերատիվ վարչության հետ՝ պարզելու համար, թե արդյոք Արտակ Խաչատրյան անուն, ազգանունով անձ այնտեղ բերման ենթարկվե՞լ է։

Մանրամասները՝ Newsline–ում։

Այս խորագրի վերջին նյութերը