Մոգերինի. «ԱՄՆ որոշումը Ուկրաինա զենք մատակարարելու վերաբերյալ կախված է ԵՄ–ից»
ԱՄՆ–ը դեռ որոշում չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ. այն կախված է լինելու եվրոպական առաջնորդների՝ խաղաղ բանակցությունների հաջողությունն ապահովելու կարողությունից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին «La Repubblica» թերթում հրապարակված մեկնաբանության մեջ։
«Եթե մենք զբաղվում ենք քաղաքական լուծման որոնմամբ ամենաբարձր մակարդակով, ապա կողմերից մեկին զենքով ապահովելն ինձ չի թվում հետևողական ժեստ», – նշել է Մոգերինին։
Նրա խոսքերով՝ զենքի մատակարարումը մշտապես երկկողմանի որոշում է նաև եվրոպական հարթակում։
«ԱՄՆ–ում դեռևս դա քննարկում են. որոշում չի ընդունվել։ Շատ բան կախված կլինի այդ ճգնաժամից դուրս գալու խաղաղ լուծում գտնելու մեր ունակությունից։ Սակայն ռազմական լուծման հնարավորություն գոյություն չունի», – ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։