Լրահոս

07.02.2015 13:29


Էլինար Վարդանյանը պահանջում է պարզել Արտակ Խաչատրյանի գտնվելու վայրը և նրան ազատ արձակել

Էլինար Վարդանյանը պահանջում է պարզել Արտակ Խաչատրյանի գտնվելու վայրը և նրան ազատ արձակել

Այսօր դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:
Արտակ Խաչատրյանը այս մասին հասցրել է ասել իմ գործընկեր Վահան Բաբայանին, հասցնելով նշել, որ իրեն դիմակավորված անձինք ձերբակալել են և տանում են անհայտ ուղղությամբ: Արտակ Խաչատրյանի հանդեպ այս ռեպրեսիվ մեթոդների կիրառման պատճառների մասին դժվար չէ ենթադրություններ անել։ Իմ տվյալներով՝ ոստիկանությունը բերման ենթարկելու մասին որևէ ինֆորմացիա չունի։
Ես՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, պահանջում եմ վերջ տալ այս հրահրող գործողություննեին, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները Արտակ Խաչատրյանի գտնվելու վայրը պարզելու և նրան ազատ արձակելու ուղղությամբ։
Ի վերջո մարդկանց համբերության բաժակն անհատակ չէ, գոնե վերջին ամսվա ընթացքում պետք է համոզվեիք, և այսպիսի մեթոդներով չէ, որ հնարավոր է լինելու զսպել ժողովրդի բողոքի ալիքը։

Էլինար Վարդանյան

Այս խորագրի վերջին նյութերը