Լրահոս

07.02.2015 12:53


Մակեևկայի հրետակոծման պատճառով հոսանքազրկվել է «Հյուսիսային» հանքը. գետնի տակ 81 հանքափոր է մնացել

Մակեևկայի հրետակոծման պատճառով հոսանքազրկվել է «Հյուսիսային» հանքը. գետնի տակ 81 հանքափոր է մնացել

Ուկրաինական ուժերի կողմից Մակեևկայի հրետակոծման հետևանքով «Հյուսիսային» հանքը հոսանքազրկվել է, գետնի տակ 81 հանքափոր է մնացել։ Այս մասին այսօր հայտնել է ԴԺՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը.

«Մեկնարկել են տարհանման աշխատանքներ, սակայն գետնի տակից դեռ ոչ մեկին չեն բարձրացրել»։

Բասուրինն ընդգծել է, որ ռազմական գործողությունների հետևանքով հանքերի ենթակառուցվածքների աստիճանական ոչնչացում է գնում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը