Լրահոս

07.02.2015 12:43


Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում մերկասառույց է

Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում
տեղ-տեղ մերկասառույց է:
Սիսիան-Գորիս ճանապարհի 224-230-րդ կմ հատվածում և Մեղրու լեռնանցքի բարձրադիր վայրերում գետնաբուք է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այս խորագրի վերջին նյութերը