Աշխարհ

07.02.2015 12:27


ԴԺՀ ՊՆ. «Շաբաթ Դեբալցևից տարհանում չի լինի անվտանգության նկատառումներից ելնելով»

ԴԺՀ ՊՆ. «Շաբաթ Դեբալցևից տարհանում չի լինի անվտանգության նկատառումներից ելնելով»

Դեբալցևից շաբաթ տարհանում չի լինի։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի լրատվական գործակալությանը ԴԺՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

«Այսօր տարհանում չի լինի. մենք մտավախություն ունենք քաղաքացիների և տարհանման կազմակերպիչների համար», – ասել է նա։
Բասուրինը նշել է, որ մարդիկ փորձում են հնարավորության դեպքում ինքնուրույն գնալ. աշխարհազորայինները անհրաժեշտ օգնությունն են տրամադրում նրանց։
Նրա խոսքերով՝ ավելի վաղ Դեբալցևից հիմնականում տարհանվել են ուկրաինացի զինծառայողները։
Բասուրինը հայտնել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրվա մեջ 39 անգամ հրետակոծել են ԴԺՀ–ն։ Կրակոցների հետևանքով վեց խաղաղ բնակիչ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Նա հավելել է, որ ինչպես և առաջ, կիևյան ուժայինները հարվածում են հանրապետության կենսապահովման օբյեկտներին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը