Էլինար Վարդանյան. Այսպիսի համախմբում առաջին անգամ է
Փետրվարի 5-ի ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը ցայտնոտային իրավիճակ է ստեղծել իշխանության համար։ Այդ մասին են վկայում գրեթե հիստերիայի հասնող մեկնաբանություններն ու վերլուծությունները։ Իսկ ի՞նչ ունենք մենք իրականում.
1. Քաղաքական և հասարակական ուժերի լայն կոնսոլիդացիա։ Ընդ որում, այսպիսի համախմբում առաջին անգամ է. առաջին անգամ են միևնույն ծրագրի շուրջ համախմբվել այսքան մեծաքանակ ուժեր՝ քաղաքական և հասարակական։ Կարող ենք արձանագրել, որ իշխանությունից դուրս ձևավորվել է լուրջ բևեռ, որն ունի երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագիր, և պատրաստակամություն՝ պահանջատեր լինելու իր առաջարկների իրագործման համար։
2. Խորհրդաժողովի ընթացքում հնչած ելույթները ներկայացնում էին հասարակության մտահոգություններն ու բողոքը, մարդկանց վստահության դեֆիցիտը իշխանությունների և նրանց վարած քաղաքականության նկատմամբ։ Ակնհայտ է, որ այս խնդիրների լուծումը մարդիկ տեսնում են առաջին հերթին իշխանափոխության ճանապարհով։
3. Գագիկ Ծառուկյանի ելույթում առկա էին առանցքային ուղերձներ, և բնական է, որ այն լուրջ արձագանք է ստացել հասարակության լայն շերտերի շրջանակներում։ Այն վերջին օրերի քննարկման հիմնական առարկան է։ Բազմաթիվ մարդիկ այստեղ գտել են իրենց հարցերի պատասխանները, իսկ իշխանության մանր-մունր կամակատարների դպրոցական մակարդակի վերլուծություններն անլուրջ են։
4. Մեր երկիրը խոր ճգնաժամի առջև է, և մեր պետության զարգացումը, մեր պետության անվտանգությունը կախված են իշխանության փոփոխությունից։ Հասարակական օր օրի մեծացող ճմշումը պետք է լինի դրա շարժիչ ուժը, և քաղաքացին պետք է լինի պահանջատեր իր երկրում փոփոխության գաղափարի հանդեպ։

Էլինար Վարդանյան