Աշխարհ

07.02.2015 11:00


Սթոլթենբերգ. «Սառը պատերազմն անցյալում է, այնտեղ էլ պետք է մնա»

Սթոլթենբերգ. «Սառը պատերազմն անցյալում է, այնտեղ էլ պետք է մնա»

Սառը պատերազմը մնացել է անցյալում, այնտեղ էլ պետք է մնա։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Մյունխենյան անվտանգության կոնֆերանսին։
Սակայն, նրա խոսեքերով, «կոլեկտիվ անվտանգությունը միշտ էլ եղել է ՆԱՏՕ–ի հիմնական խնդիրը»։

«Աշխարհը փոխվում է, և մենք պետք է հարմարվենք, որ ապահովենք կոլեկտիվ պաշտպանությունը 21-րդ դարում, – հայտարարել է Սթոլթենբերգը։ – Խոսքը տանկերի և խրամատների մասին է։ Մենք պետք է ի վիճակի լինենք հետ մղել ցանկացած սպառնալիք ցանկացած ուղղությամբ»։
Նա նաև շեշտել է, որ ՆԱՏՕ–ն պետք է պաշտպանի միջազգային կարգը, որի «պահապանն է հանդիսանում»։
«Ռուսաստանը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը, Հարավում պետություններ են կործանվում։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ միջազգային կարգը կոլապսի շեմին է։ Ո՛չ, եթե նրա պաշտպանները գործելու պատրաստակամ են»,–ասել է գլխավոր քարտուղարը։
Նա նաև հիշեցրել է, որ հինգշաբթի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը որոշվել է արձագանքման ուժերի առաջատար խումբ ստեղծել 5 հազար մարդուց բաղկացած ցամաքային բրիգադից և ընդհանուր կազմն ընդլայնել մինչև 30 հազար զինծառայող։ Առաջատար խումբը ծավալման հնարավորություն կստանա 48 ժամում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը