Աշխարհ

07.02.2015 10:45


Հորդանանի թագուհին գլխավորել է «Իսլամական պետության» դեմ ցույցը Ամմանում

Հորդանանի թագուհին գլխավորել է «Իսլամական պետության» դեմ ցույցը Ամմանում

Հորդանանի թագուհի Ռանիան ուրբաթ զանգվածային ցույց է գլխավորել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ։
Երթը մեկնարկել է ուրբաթօրյա աղոթքից հետո Հորդանանի մայրաքաղաքում՝ Ամմանում՝ Ալ–Հուսեինի Մեծ մզկիթից։
Ակցիայի մասնակիցներն աջակցություն են հայտնել հորդանանյան ղեկավարներին՝ ԻՊ զինյալներից վրեժխնդիր լինելու գերված օդաչու Մուազ Յուսեֆ ալ–Քասասբիին սպանելու համար։

«Մենք բոլորա Մուազ ենք», «Այո՛ վրեժին։ Այո՛ ահաբեկչության վերացմանը», – գոչել են ցուցարարները։ Երթին մասնակցել են հորդանանյան հասարակության ներկայացուցիչները, խորհրդարանի պատգամավորներ, հոգևոր առաջնորդներ և ցեղապետեր, արհմիություններ ու երիտասարդ ակտիվիստներ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը