Նոր մանրամասներ Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ։
Կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 18:50-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի հրազենային վնասվածք ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Ռ.Սեդրակյանը եւ Ա.Էմբոյանը:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Քանաքեռի 14 փողոցի թիվ 1 հասցեի մոտ կռիվ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որի ժամանակ էլ, նախնական տեղեկություններով, նշված անձինք ստացել են հրազենային վնասներ:
Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ երկու երիտասարդներ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճել էին, ինչը վերաճել էր կռվի, հնչել էին կրակոցներ։ Երկուսն էլ վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել ին Միքայելյանի անվան հիվանդանոց։