Մերկել-Օլանդ-Պուտին բանակցությունները կշարունակվեն կիրակի օրը
Փետրվարի 8-ին ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակեն բանակցությունները։
Երեք երկրների առաջնորդները կշփվեն տեսակապի միջոցով։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
Իչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Մոսկվա ժամանած Մերկելն ու Օլանդը Պուտինի հետ ավելի քան 5 ժամ քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը։ Բարձր մակարդակով քննարկված փաստաթղթի մանրամասները չեն հաղորդվել։
Կողմերը որոշել են շարունակել աշխատանքը փաստաթղթի վրա։ Կրեմլում կայացած բանակցությունները Բեռլինն ու Փարիզը կառուցողական են գնահատել։