Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՌԴ Տոմսկի պետական համալսարանի ուսանողներին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ՌԴ Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի մի խումբ մագիստրանտների և ասպիրանտների, որոնք Արցախ են ժամանել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից` «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի օժանդակությամբ նախաձեռնված ձմեռային դպրոցի շրջանակներում։
Արտաքին գործերի նախարարն ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ տարածաշրջանային և գլոբալ զարգացումների համատեքստում։
Կարեն Միրզոյանը կարևորել է ձմեռային դպրոցի մասնակիցների այցը Արցախ՝ ԼՂՀ-ում տեղիունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում կազմելու, ինչպես նաև Արցախի գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու առումով։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն