Տնտեսական

06.02.2015 17:26


«Նաիրիտ»–ի 1700 աշխատակից կրճատվեց

«Նաիրիտ»–ի 1700 աշխատակից կրճատվեց

Այսօր` փետրվարի 6-ին, կրճատվեց «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ 1700 աշխատակից:

Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:

Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ, վերագործարկվելու է, եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի:

Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեր հետ միասին պայքարելու ենք հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար։

Նաիրիտ Գործարան ՓԲԸ արհմիութենական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը