ԵՄ–ն մեկ մլրդ եվրո կհատկացնի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար
Եվրամիությունը 1 մլրդ եվրո կհատկացնի Սիրիայում և Իրաքում առաջիկա երկու տարում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։ Այս մասին նշվում է Բրյուսելում Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերով՝ տրամադրվող միջոցները կամրապնդեն տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման գործողությունները, որը շատ մոտ է Եվրոպային։
Եվրահանձնաժողովի հայտարարությունում հստակեցվում է, որ Եվրահանձնաժողովը և Եմ անդամ–պետություններն արդեն 3.2 մլրդ եվրո են հատկացրել Սիրիայում ճգնաժամի հետևանքների դեմ պայքարելու համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։