Լրահոս

06.02.2015 16:43


Իրավիճակն Ուկրաինայում և ահաբեկչության դեմ պայքարը կլինեն Մյունխենյան կոնֆերանսի հիմնական թեման

Իրավիճակն Ուկրաինայում և ահաբեկչության դեմ պայքարը կլինեն Մյունխենյան կոնֆերանսի հիմնական թեման

Ուկրաինայում հակամարտության կարգավորումը, եվրոպական անվտանգության ապագան այդ երկրում՝ ճգնաժամի լույսի ներքո, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը և իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ կդառնան Մյունխենում մեկնարկող միջազգային կոնֆերանսի հիմնական թեմաները։
Թվով 51-րդ ֆորումին կմասնակցեն մոտ 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև ԱԳՆ մոտ 60 ղեկավարներ և պաշտպանության նախարարներ, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, իրավապահ կազմակերպություններ ողջ աշխարհից։
Մյունխենյան կոնֆերանսը ղեկավարելու է գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերը։

«Կժամանեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ–ից փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Ջոն Քերրին», – հիշեցրել է Իշինգերը։

Վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպմանը կմասնակցի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, իր ելույթում հատուկ ուշադրության կարժանացնի ուկրաինական ճգնաժամը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը