ՄԱԿ ԱԽ. ««Բոկո հարամ»–ի հետ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են փոխհամաձայնեցված գործողություններ»
«Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ արդյունավետ պայքարը պահանջում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի երկրների ռազմական գործողությունների աճ։ Այս մասին նշում են ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Հինգշաբթի ընդունված հայտարարությունում ԱԽ անդամները դատապարտել են Կամերունի և Նիգերիայի սահմանից իսլամիստների ներթափանցումը, որի հետևանքով Չադի 13 զինծառայող, Կամերունի երեք զինվոր և մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ էին զոհվել։
«Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել տարածաշրջանի երկրներին ընդլայնել ռազմական գործողությունները «Բոկո հարամի» դեմ ավելի արդյունավետ և անհետաձգելի պայքար մղելու համար», – նշվում է փաստաթղթում։ Այդ կապակցությամբ Անվտանգության խորհրդի անդամները ողջունել են Ադդիս–Աբեբայում Աֆրիկյան միության գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշումը՝ խմբավորման դեմ պայքարելու համար ստեղծել տարածաշրջանային զինված ուժեր, որոնց բազաները տեղակայված են Նիգերիայի տարածքում։
ՄԱԿ ԱԽ. ««Բոկո հարամ»–ի հետ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են փոխհամաձայնեցված գործողություններ»
«Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ արդյունավետ պայքարը պահանջում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի երկրների ռազմական գործողությունների աճ։ Այս մասին նշում են ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Հինգշաբթի ընդունված հայտարարությունում ԱԽ անդամները դատապարտել են Կամերունի և Նիգերիայի սահմանից իսլամիստների ներթափանցումը, որի հետևանքով Չադի 13 զինծառայող, Կամերունի երեք զինվոր և մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ էին զոհվել։
«Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել տարածաշրջանի երկրներին ընդլայնել ռազմական գործողությունները «Բոկո հարամի» դեմ ավելի արդյունավետ և անհետաձգելի պայքար մղելու համար», – նշվում է փաստաթղթում։
Այդ կապակցությամբ Անվտանգության խորհրդի անդամները ողջունել են Ադդիս–Աբեբայում Աֆրիկյան միության գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշումը՝ խմբավորման դեմ պայքարելու համար ստեղծել տարածաշրջանային զինված ուժեր, որոնց բազաները տեղակայված են Նիգերիայի տարածքում։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։