Այսօր, երևի երկար մտորելուց հետո, ի վերջո, գործող իշխանությունները որոշեցին պատասխանել Գագիկ Ծառուկյանի` երեկվա խորհրդաժողովում հնչած ելույթին:
Սակայն, ի տարբերություն նախորդ բազմաթիվ դեպքերի, այս անգամ խոսեցին ոչ թե Շարմազանաով-Ավագյան-Աշոտյան եռյակից որևէ մեկը կամ որևէ շարքային պատգամավոր կամ «հաստիքային վերլուծաբան», այլ նույն ինքը՝ ՀՀ սահամանդրությամբ ՀՀ երկրորդ դեմք համարվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Գալուստ Սահակյանի պատասխանը որքան հակիրճ է, այնքան էլ՝ նյարդային, ինչը վկայում է, որ գործող իշխանությունները ծանր են տարել երեկվա ելույթը: Հստակ երևում է, որ երկար պատասխան գրելու ժամանակ գուցե անգամ չի եղել: Ավելին, նույն Գալուստ Սահակյանն անգամ հայտարարում է ի լուր բոլորի, որ ՀՀԿ գործադիր մարմնում առաջիկայում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի ելույթը:
Միայն այս հայտարարությունը վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի ելույթը խփել է կոնկրետ նշանակետին: Բայց թե որքան կսթափվեն դրանից իշխանությունները, մեծ հարց է: Գալուստ Սահակյանի պատասխանը ցույց է տալիս, որ երկրի ահագնացող խնդիրների մասին Գագիկ Ծառուկյանի ելույթը լսելով՝ նրանք որոշել են ոչ թե անդրադառնալ նույն այդ բարձրաձայնվող խնդիրներին, այլ կրկին անգամ մտածել, թե ինչպես հակադարձեն ելույթին և նրանում հնչած դրույթներին:
Խոսեց Գալուստն, ու բոլորը զարմացան

Մարինե Շահբազյան