Լրահոս

06.02.2015 13:54


Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել

Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել

Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը, ով ձերբակալվել էր փետրվարի 4-ին դատախազի կողմից, ազատ է արձակվել, նրանից ստորագրություն է վերցվել ՀՀ-ից չհեռանալու մասին: Այս մասին «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Համապատասխան ցուցումը տվել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Գյումրիում գրանցված բախումների քրեական գործով ձերբակալվել էր 1993թ. ծնված, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը և տեղափոխվել Ախուրյանի ձերբակալվածների պահպանության վայր:

Այս խորագրի վերջին նյութերը