Անցնցում իշխանափոխությունն այսօր ժամանակի հրամայականն է
1994 թվականին` պատերազմի ավարտից հետո, Ադրբեջանի հետ հակամարտությունը ռազմադաշտից տեղափոխվեց այլ ասպարեզներ` քաղաքական, տնտեսական և, անշո՛ւշտ, նաև դիվանագիտական: Տարիներ շարունակ հայկական կողմին հաջողվում էր պահպանել «ստատուս քվոն», ռազմաստրատեգիական բալանսը մեր և Ադրբեջանի միջև: Սակայն 7 տարի առաջ իրավիճակը սկսեց կտրուկ փոխվել:
2008 թվականից ի վեր իշխանություններն իրականացնում են այնպիսի արտաքին և ներքին քաղաքականություն, որը հանգեցրեց այդ ռազմական բալանսի խախտման՝ հօգուտ մեր թշնամու, ինչի վառ ապացույցն է վերջին ամիսների աննախադեպ լարվածությունը սահմանին: Օգոստոսյան լկտի դիվերսիաները և հայկական ուղղաթիռի ոչնչացումը տեղի չէին ունենա, եթե տարիների ընթացքում մենք ոչ թե թուլանայինք, այլ հզորանայինք և զարգանայինք: Ադրբեջանական տոտալիտար համակարգին մենք պիտի հակադրենք բաց ժողովրդավարական համակարգը և ազատ, մրցակցային տնտեսությունը: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը, ինչի հետևանքով մեր թշնամին սկսեց իրեն ավելի վստահ զգալ:
Այսպես կոչված, «և՛, և՛»-ի քաղաքականությունը Հայաստանին անվստահելի գործընկեր է դարձրել թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի համար: Իսկ պատկերն ամբողջացնում է երկրի ներսում տիրող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խոր ճգնաժամը:
7 տարի շարունակ իշխանությունների վարած անհեռատես դրամավարկային և հարկային քաղաքականությունը, մասնավոր սեփականության անձեռնմխելիության երաշխիքների բացակայությունը հանգեցրեցին նրան, որ երկրում օրեցօր աճում են միայն արտագաղթի, գործազրկության, աղքատության տոկոսները և արտաքին պարտքի չափսը: Եվ, որ պակաս կարևոր չէ, երկիրն այլևս գրավիչ չէ օտարերկրյա ներդրումների համար, սա փաստ է:
Եվ այս ամենի համապատկերին իշխանությունները դեռ հանդգնում են նախաձեռնել «սահմանադրական փոփոխություններ» կոչվածը, որպեսզի ստեղծեն սեփական վերարտադրության քաղաքական և իրավական հիմքերը: Այս իրավիճակում պատասխանատվության մեծ բեռ է ընկնում քաղաքական ընդդիմության վրա, որը պարտավոր է համախմբել ժողովրդին իր շուրջ:
Համախմբվելուց հետո անհրաժեշտ է միասնական ճակատով հանդես գալ և ստիպել իշխանություններին հրաժարվել Սահմանադրությունը փոխելու գաղափարից:
Սակայն դա բավարար չէ. պետք է նաև զուգահեռաբար նախապատրաստվել անցնցում իշխանափոխությանը արտահերթ ընտրությունների միջոցով: Դրա համար անհրաժեշտ է ողջ երկրի տարածքում ակտիվացնել համաժողովրդական գրասենյակների աշխատանքները և մարդկանց դժգոհությանն ինստիտուցիոնալ տեսք հաղորդել:
Անհրաժեշտ է ձևավորել գործունյա թիմ, որը պատրաստ կլինի իշխանափոխությունից հետո արագ գործել և հաշված ամիսների ընթացքում արմատապես փոխել երկրում տիրող իրավիճակը: Հարկավոր է նաև մշակել իշխանափոխությունից հետո երկիրը ճգնաժամից արագ դուրս բերելու իրատեսական ծրագիր: Իշխանության հավակնելը ենթադրում է լուրջ պատասխանատվություն, և երկրի զարգացման ծրագիր չունեցող մի իշխանությանն իրավունք չունի փոխարինելու ծրագիր չունեցող մեկ այլ իշխանություն:
Սա՛ է այսօրվա քաղաքական իրողությունը: Բոլորը պետք է գիտակցեն, որ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ոչ թե իշխանափոխությունն է շռայլություն, այլ ընդհակառակը՝ այսօրվա տիպի իշխանություն ունենալն է շռայլություն մեզ համար, և անցնցում իշխանափոխությունն այսօր ուղղակի ժամանակի հրամայականն է:

Մաթևոսյան Բենիամին
Աղբյուրը՝ hasarakutyun.am։