Գալուստ Սահակյանը լավ կլինի՝ իր կուսակիցներին բացատրի, որ ՀՀԿ-ի միանձնյա իշխանության ժամանակն ավարտվել է
Երեկ կայացավ Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնված ոչ իշխանական ուժերի համաժողովը, որի ժամանակ իր ելույթով հանդես եկավ ԲՀԿ նախագահը: Ծառուկյանը ներկայացրեց այն տեսակետները, որոնք կիսում է հանրության մեծամասնությունը: Բոլորս իրոք հոգնել ենք այս իշխանություններից, ու իրենց կողմից ցանկացած անզգույշ քայլ, խոսք կարող են մարդկանց ոտքի հանել, ու այդ բողոքի ալիքը դժվար կլինի կառավարել: Հետևաբար, բոլորի համար լավ կլինի, եթե իշխանություններն իրենց կամքով գնան զիջումների:
Ծառուկյանի խոսքերն անհանգստացրել են իշխանություններին, քանզի իրենք բոլորից լավ գիտակցում են, որ Ծառուկյանը ճիշտ է, ու իր հետևից ժողովուրդը կգնա մինչև հաղթական ավարտ: Սակայն փոխանակ իրենք հետևություններ անեն ու ականջալուր լինեն ժողովրդի պահանջին՝ խոսեցնում են Ծառուկյանի դեմ «մաեստրո» Գալուստ Սահակյանին, ում խոսքերն այնքան անտրամաբանական են, որ նույնիսկ մեկնաբանության արժանի չեն: Պարոն Սահակյանը՝ որպես ՀՀԿ-ի ամենատարեց անդամներից մեկը, ավելի ճիշտ կաներ՝ իր կուսակիցներին կոչ աներ խոհեմ լինել, ու բացատրեր, որ իրենց ժամանակն արդեն ավարտվել է, ու իշխանությունը պետք է զիջել այլ ուժերին:

Վազգեն Պետրոսյան