ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 5-ին ունեցած ելույթին արձագանքել է Գալուստ Սահակյանը: Ընդ որում, արձագանքել է միայն իրեն հատուկ ոճով եւ սահմանափակ բառապաշարով: Գալուստ Սահակյանը, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ նախագահի ելույթը չի ընկալել, քանի որ այն, ըստ նրա իսկ գնահատականի, բեռնված է շատ բառերով: Գալուստ Սահակյանը խճճվել է այդ բառերի մեջ եւ եկել այն եզրահանգման, որ Գագիկ Ծառուկյանի ելույթի տրամաբանական կառուցվածքը կաղում է: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գալուստ Սահակյանը, ցավոք, փորձել է հակասություններ գտնել ԲՀԿ նախագահի ելույթում, որոնք չկան: Եթե նրա ելույթը մի քանի հոգի են գրում, ապա դա դեռ չի նշանակում, որ այլոց ելույթներն էլ են մի քանի հոգի գրում: Չծավալվենք, միայն ընդգծենք, որ խայտառակը ոչ թե Գագիկ Ծառուկյանի ելույթն է, այլ Գալուստ Սահակյանի բուռն կենսագրությունը: Նա մի քանի տարի առաջ պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ հիմա ոտնատակ տալով պետության եւ ազգի շահերը՝ ջանք ու եռանդ չի խնայում Սերժ Սարգսյանի հավերժ կառավարումն ապահովելու համար: Այնպես որ, խայտառակ քաղաքական կենսագրություն ունեցողներն ավելի լավ կանեն՝ գոնե լռեն: Իսկ երբ խոսում են, մատնում են, որ նյարդային եւ ցայտնոտային վիճակում են:
Գեղամ Նազարյան
Գալուստ Սահակյանը, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ նախագահի ելույթը չի ընկալել, քանի որ այն, ըստ նրա իսկ գնահատականի, բեռնված է շատ բառերով: Գալուստ Սահակյանը խճճվել է այդ բառերի մեջ եւ եկել այն եզրահանգման, որ Գագիկ Ծառուկյանի ելույթի տրամաբանական կառուցվածքը կաղում է:
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գալուստ Սահակյանը, ցավոք, փորձել է հակասություններ գտնել ԲՀԿ նախագահի ելույթում, որոնք չկան: Եթե նրա ելույթը մի քանի հոգի են գրում, ապա դա դեռ չի նշանակում, որ այլոց ելույթներն էլ են մի քանի հոգի գրում:
Չծավալվենք, միայն ընդգծենք, որ խայտառակը ոչ թե Գագիկ Ծառուկյանի ելույթն է, այլ Գալուստ Սահակյանի բուռն կենսագրությունը: Նա մի քանի տարի առաջ պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ հիմա ոտնատակ տալով պետության եւ ազգի շահերը՝ ջանք ու եռանդ չի խնայում Սերժ Սարգսյանի հավերժ կառավարումն ապահովելու համար:
Այնպես որ, խայտառակ քաղաքական կենսագրություն ունեցողներն ավելի լավ կանեն՝ գոնե լռեն: Իսկ երբ խոսում են, մատնում են, որ նյարդային եւ ցայտնոտային վիճակում են:
Քաղաքագետ