Լրահոս

06.02.2015 12:50


Սամվել Բալասանյանի հայտարարությունը՝ Գյումրիում պայթունավտանգ իրավիճակի վերաբերյալ

Սամվել Բալասանյանի հայտարարությունը՝ Գյումրիում պայթունավտանգ իրավիճակի վերաբերյալ

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քաղաքում տիրող պայթունավտանգ իրասվիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Դրանում ասված է.

Հարգելի պարոն Ասլանյան

2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ոճրագործությունից հետո գյումրեցիների և ողջ հայ ժողովրդի արդարացի պահանջները հնչեցվեցին խաղաղ ցուցյերի և երթերի ընթացքում: 2015 թվականի հունվարի 15-ին ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների բախումների արդյունքում վիրավորվեցին մեծ թվով ցուցարարներ և ոստիկաններ, այդ միջադեպը ևս առաջացրեց Գյումրու համայնքի բնակիչների վրդովմունքը:
Նշված դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում Մնացական Ալեքսանյանի ձերբակալությունը Գյումրի համայնքի և տարածաշրջանի ազգաբնակչության վրդովմունքի նոր ալիք կարող է առաջացնել:
Ստեղծված իրավիճակը լիցքաթափելու նպատակով Գյումրու համայնքի ազգաբնակչության, ավագանու և անձամբ իմ անունից խնդրում եմ ձերբակալված Մնացական Ալեքսանյանին օրենքով նախատեսված ընթացակարգով ազատ արձակել և հնարավորինս ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել վերը նշված միջադեպի մյուս մասնակիցների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը