Ռուբեն Հակոբյան. «Համոզված եմ, որ «ճանապարհային քարտեզում» կլինի արտահե՛րթ իշխանափոխության հարցը»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցին անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին՝ ընդգծելով, որ համարձակություն և պատասխանատվություն էր պահանջում այս պահին նման խորհրդաժողով կազմակերպելը։
–Ես գոհ եմ խորհրդաժողովի արդյունքներից, որի նպատակն էր՝ յուրաքանչյուրն իր տեսակետն արտահայտեր, ինչը հիմք կտար, որ համաժողովրդական շարժման ղեկավարները, առաջիկա ծրագրերը կազմելիս, շեշտադրումը կատարեն այդ մոտեցումների վրա։Համոզված եմ, որ այդ «ճանապարհային քարտեզում» կլինի արտահե՛րթ իշխանափոխության հարցը,–ասել է Ռ. Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ իշխանությունը պետք է վերջ տա իր ինքնասիրահարվածությանը, թե կառուցում է «ապահով Հայաստան», հասկանա ստեղծված իրավիճակը, և կարողանան միասնական, բաց, համոզիչ, վստահելի մթնոլորտում լուծումներ գտնել։
–Իշխանությունը պետք է հրաժարվի սահմանադրական փոփոխություններից, ինչը պարզից էլ պարզ է, որ իշխանական բուրգի վերարտադրության խնդիր է լուծում, և պատրաստվի արտահերթ ընտրությունների։ Սա լավագույն տարբերակը կլինի՝ առանց ցնցումների դուրս գալու ստեղծված ծանր իրավիճակից։ Բայց եթե իշխանությունը համառի, ապա ամբողջ պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի համաժողովրդական շարժումը, և կանգնեցնի այն ճգնաժամը, որում գտնվում է Հայաստանը,–նշել է Ռ. Հակոբյանը։
Ռուբեն Հակոբյան. «Համոզված եմ, որ «ճանապարհային քարտեզում» կլինի արտահե՛րթ իշխանափոխության հարցը»
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ այսօրվա ճեպազրույցին անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին՝ ընդգծելով, որ համարձակություն և պատասխանատվություն էր պահանջում այս պահին նման խորհրդաժողով կազմակերպելը։
–Ես գոհ եմ խորհրդաժողովի արդյունքներից, որի նպատակն էր՝ յուրաքանչյուրն իր տեսակետն արտահայտեր, ինչը հիմք կտար, որ համաժողովրդական շարժման ղեկավարները, առաջիկա ծրագրերը կազմելիս, շեշտադրումը կատարեն այդ մոտեցումների վրա։ Համոզված եմ, որ այդ «ճանապարհային քարտեզում» կլինի արտահե՛րթ իշխանափոխության հարցը,–ասել է Ռ. Հակոբյանը։

7or.am