Աշխարհ

06.02.2015 11:25


Օբաման Կոնգրես կուղարկի ԻՊ դեմ ուժ կիրառելու նոր բանաձև

Օբաման Կոնգրես կուղարկի ԻՊ դեմ ուժ կիրառելու նոր բանաձև

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մոտ օրերս Կոնգրեսի դիտարկմանը կուղղի նոր բանաձև, որը ռազմական ուժի կիրառում է թույլատրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Ինչպես հինգշաբթի հաղորդել է ամերիկյան ԶԼՄ–ն, խոսքը, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա մասին է։
Իր հերթին, Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Բոբ Կորկերը փաստացի հաստատել է այդպիսի եզրակացությունների իրավացիությունը. «Ինձ թվում է՝ Սպիտակ տան ներկայացուցիչները շատ մոտ են բանաձևի նախագծի մշակման ավարտին»։

Ե՛վ դեմոկրատները, և՛ հանրապետականները համաձայն են նման բանաձև մշակելու անհրաժեշտությանը։ Սակայն ինչպիսին կլինի նրա բովանդակությունը՝ դեռևս պարզ չէ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը