Լրահոս

06.02.2015 09:38


Այսօր Մոսկվայում նախատեսված է Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը

Այսօր Մոսկվայում նախատեսված է Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը

Երեկ երեկոյան Կիևում կայացել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարներ Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի և Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը։ Չորսժամյա բանակցություններից հետո Օլանդը և Մերկելը հեռացել են՝ առանց հայտարարություններ անելու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ըստ Ուկրաինայի նախագահի կայքի՝ կոչ է արվել Ուկրաինայի արևելքում անհապաղ դադարեցնել կրակը, դուրս բերել օտարերկրյա զորքերը, հետ քաշել ծանր զինտեխնիկան և ազատել բոլոր գերիներին։

Այսօր Մոսկվայում նախատեսված է Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը