Դեռևս տաք են հունվարի 12-ի ոճրագործության վերքերը: Դեպքին հաջորդեցին գյումրեցիների հուզումներն ու բողոքի ցույցերը, քաղաքն իրարով էր անցել պատահածի անսպասելիությունից և ոճրի զազրելիությունից: Շատերը շատ ավելի դաժան հատուցման կոչեր էին հնչեցնում, քան ՌԴ հյուպատոսության շենքի վրա գրոհելը: Իրավիճակը Գյումրիում դարձել էր անկառավարելի: Բոլոր այն մարդիկ, ում համար կարևոր են Գյումրու եւ գյումրեցիների անդորրը, ձեռքները ծալած չնստեցին, այլ փորձեցին խաղաղեցնել մարդկանց: Միահամուռ ուժերով հաջողվեց վիճակը կայունացնել, կանխել հակաօրինական արարքները:
Ի ցավ մեզ, բողոքի նոր առիթ է ծագել Շիրակի մարզում՝ կապված հունվարի 15-ի ցույցի մասնակիցներից մեկի՝ սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի ձերբակալության հետ: Որքան հայտնի է, ձերբակալվածին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և, բնականաբար, այս պահին ոչ ոք չգիտե, թե ինչ արարք է թույլ տվել նա:
Այսուհանդերձ, ինձ համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված, որ դատախազությունը ձերբակալության սանկցիա է կիրառում այն պարագայում, երբ քննչական կոմիտեն կտրականապես դեմ է արտահայտվել: Հուսամ, որ հանրությունն այս անհասկանալի իրավիճակի բացատրությունը կունենա հնարավորինս շուտ: Այնուամենայնիվ, ցանկանում եմ տարակուսանք հայտնել ձերբակալության կապակցությամբ և հարցնել. արդյո՞ք հնարավոր չէ իրարանցման, գյումրեցիներին ափերից դուրս գալու ևս մեկ առիթ չտալ, արդյո՞ք մեկ ամբողջ տարածաշրջանի անդորրը պակաս կարևոր է, արդյո՞ք հունվարի 15-ի դեպքերից անհրաժեշտ հետևություններ չենք արել, արդյո՞ք սա անհաջող փորձ չէ շեղելու հասարակության ուշադրությունը մեր հիմնական պահանջից:
Որպես պատգամավորի թույլ տվեք նկատել, որ հունվարի 12-ի դեպքը բացառիկ էր և արժե, որ բոլորը, այդ թվում իրավապահ օղակները բացառություններ անեն:
Սիրելի հայրենակիցներ, լինելով ձեր կողքին, հույս ունեմ, որ բոլորս կկարևորենք գյումրեցիների անդորրն ու հավատը արդարության նկատմամբ, կլինենք ներողամիտ և հանդուրժող:
Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը Մնացական Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյան