Լրահոս

05.02.2015 20:29


Զինծառայող է զոհվել

Զինծառայող է զոհվել

Այսօր՝ ժամը 16:15- ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը՝ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կերպով հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում:

Այս մասին հաղորդում է ԼՂ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանրվիշտը և իր զորակցությունը հայտնում Շ. Հակոբյանի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը