Լրահոս

05.02.2015 17:41


Ջոն Քերրին մոտ ապագայում կայցելի Վրաստան

Ջոն Քերրին մոտ ապագայում կայցելի Վրաստան

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամարա Բերուչիշվիլին, եզրափակելով ԱՄՆ իր մեկշաբաթյա այցի արդյունքները, ասել է, որ մոտ ապագայում Թբիլիսիում կկայանա Վրաստանի և ԱՄՆ–ի ռազմավարական համագործակցության հարցերին նվիրված գագաթաժողովը։ Նա չի հստակեցրել գագաթաժողովի անցկացման ժամանակացույցը, բայց նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կժամանի Թբիլիսի և կմասնակցի դրան։
Ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվել է Վաշինգտոնում 2009 թվականին։ Այն նախատեսում է համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի և մարդասիրական ոլորտներում։ Ամեն տարի ԱՄՆ–ում և Վրաստանում տեղի են ունենում աշխատանքային խմբերի նիստեր և գագաթաժողովներ այդ փաստաթղթի դրույթների կատարման հարցերով։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը