Լրահոս

05.02.2015 17:24


Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն

Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեում:
Աղբյուրի հարցին ի պատասխան` այստեղ հայտնեցին, որ Արամ Մանուկյանն իր ներկայացուցչի հետ ներկայացել է նախաքննական մարմնին, ծանոթացել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը և հայտնել իր առարկությունները:
Պատգամավորը նոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել: Նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունն ու նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը