Լրահոս

05.02.2015 17:05


Միքայել Մելքումյան. «Մարդն արհամարհված է այս իշխանությունների կողմից »

Միքայել Մելքումյան. «Մարդն արհամարհված է այս իշխանությունների կողմից »

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին» ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է՝ եթե անգամ սոցիալ–տնտեսական ցուցանիշները բարվոք վիճակում գտնվեին, նույնիսկ այդ դեպքում կլիներ ընդվզում.

–Որովհետև հիմնական խնդիրը ոչ միայն այդ սոցիալական կամ տնտեսական իրավիճակն է, այլ մարդու նկատմամբ իշխանության վերաբերմունքը։ Ամենակարևոր հարցն այն է, որ մարդն արհամարհված է։ «Մարդ» հասկացությունն այս իշխանությունների կողմից տոտալ արհամարհանքի է ենթարկվում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Մելքումյանի համոզմամբ՝ այսօր վստահությունը դարձել է քաղաքական ռեսուրս, որը չկա. «Եթե չկա վստահություն, որևէ ներդրումի մասին անիմաստ է խոսել...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը