Կարծիք

05.02.2015 16:48


Էլինար Վարդանյանը Մ. Ալեքսանյանի ձերբակալման կապակցությամբ ողջախոհության կոչ է անում

Էլինար Վարդանյանը Մ. Ալեքսանյանի ձերբակալման կապակցությամբ ողջախոհության կոչ է անում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադառնում է երեկ Գյումրիում ձերբակալված Մնացական Ալեքսանյանի գործին՝ ակնկալելով, որ պատկան մարմինները զերծ կմնան մարդկանց հրահրելու ավելորդ քայլերից:

Վերջին ժամանակահատվածում իրավապահ մարմիններին ողջախոհության կոչերի պակաս չի եղել։ Սակայն մի բան ակնհայտ է՝ այդ կոչերը անարդյունք են, և դեռ շատ երկար են հնչելու։

Ես, ինչպես և բազմաթիվ այլ քաղաքացիներ, հստակ տեղեկատվություն չունենք, թե որն է Մնացական Ալեքսանյանի ձերբակալման իրավական հիմքը, բայց եթե դա կապված է հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած հասարակական բողոքի հետ, ապա կարծում եմ՝ ևս մեկ անգամ պետք է ողջախոհության կոչ անեմ։ Իշխանության անգործության և ոչ ադեկվատ արձագանքի պատճառով ծագած բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ որևէ գործողություն լրացուցիչ լարվածություն առաջացնելու պատճառ կարող է հանդիսանալ։ Ես ակնկալում եմ, որ պատկան մարմինները զերծ կմնան մարդկանց հրահրելու ավելորդ քայլերից։


Այս խորագրի վերջին նյութերը