Ռ. Գևորգյան. «Վարիչ մեքենան վաղուց ի վեր միացրել է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին մասնակցում էին նաև «Երդվյալ ազատամարտիկների միության» խորհրդի ներկայացուցիչները։ ԵԱՄ հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյանն իր ելույթում ներկայացրել է միության տեսակետը «երկրում ծավալված համաժողովրդական շարժման ալիքի պատճառ հանդիսացող, երկրի համար կործանարար բնույթ կրող հարցերի շուրջ»։
–«Երդվյալ ազատամարտիկների միությունը», չհանդիսանալով քաղաքական կառույց, միևնույն է՝ առաջիններից մեկն է, որ չի կարող անտարբեր մնալ երկրի ճակատագրին վերաբերող ամեն մի հարցի նկատմամբ: Եթե երկիրը ժողովրդինն է, ապա ճակատագրի տերը նրանք են, ովքեր արյամբ ու հայրենանվեր գործերով են վաստակել ճակատագրողի պատասխանատվությունը: Եվ հենց երկրի ճակատագրով մտահոգվածներս էլ տեսնում ենք, որ բարձրացված ժողովրդական ալիքի բուն պատճառը երկրում տիրող սոցիալական անարդարությունն ու սեփական ժողովրդի ոտնահարված արժանապատվությունն է, որն իրենից բխող բոլոր հետևանքներով երկրի ճակատագիրը դրել է հարցականի տակ,–ասել է Ռ. Գևորգյանը:
Նա կործանարար բնույթ կրող արտագաղթը և ծավալված ժողովրդական շարժման ալիքը ժողովրդի և իշխանության միջև գոյություն ունեցող տարանջատված կապի խորության փաստ է համարում.
–Ժխտելի չէ, որ երկրում տիրող այս իրավիճակի գլխավոր պատճառը ոչ հայրենասիրական դաշտի մարդկանցով անընդմեջ ձևավորված երկրի վարիչ մեքենան է: Այսինքն, պատերազմում հաղթանակած մեր երկրում ժողովրդին ներկայացվող կառավարիչների գերակշռող մասը նախապես չեն անցել հայրենիքի և ժողովրդի առաջ պատասխանատվություն ունենալու փորձությունը, այսինքն՝ չեն եղել վերագտնված մարդիկ՝ վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդիկ, որոնք լավ կիմանային մեր ժողովրդի ցավն ու վիշտը և արյամբ ձեռք բերված մեր անկախ պետականության արժեքը։ Վարիչ մեքենան չի համալրվել այնպիսի մարդկանցով, որոնց կերպարի վրա ժողովրդի հավատը չէր կոտրվի:
Ռ. Գևորգյանը նշել է, որ երկրում այսօրվա խաթարված սոցիալ-տնտեսական և ներքաղաքական վիճակը, անկասկած, ունի շատ ու շատ հարցեր, որոնց պատասխանները տալ անկարող է ներկայիս իշխանությունը՝ իր կողմից որդեգրած այն նույն քաղաքականությամբ, որով «անցած վարիչ մեքենան վաղուց ի վեր միացրել է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը».
–Եվ մինչ այսօր էլ մշակվող և տարվող քաղաքականությունը երկրում տարվում է ըստ իշխանության կարիքի, այնինչ, բոլորն էլ պետք է գիտակցեն, որ ժողովուրդը ավելի ուժեղ է, քան կարիքը: Մենք՝ ազատամարտիկներս, ապրելով հայրենիքի և ժողովրդի ցավով, երկրում տիրող կործանարար արտագաղթը անցկացնելով մեր և մեր զոհված եղբայրների արյան պայքարի միջով՝ մեծ ցավ ենք ապրում: Ցավ ենք ապրում երկրում ստեղծված իրավիճակի համար։ Ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք գավառական մտայնության տեր մի չինովնիկ, գործելով նենգախաղի օրենքներով, դարանակալված իր ենթականերով, կարող է ծեծի ենթարկել ազատամարտիկին նրա իսկ արյամբ հաղթանակած երկրում: Դա արդեն խոսում է այն մասին, որ երկիրը դուրս է եկել իր զորության ուղուց: Առավել սարսափելին այն է, որ երկրի իշխանավորները հայրենասիրությունը խառնել են ապրանքի հետ: Հայրենասեր լինելու համար նրանցից արտոնագիր է պետք ունենալ, դարձրել են դա իրենց մոնոպոլիան: Ըստ իրենց չափանիշների՝ հայրենասեր լինելու համար պիտի լինես եռասերունդ, ունենաս վարդագույն դեմք և մանիկյուր կեցվածք:
Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ Ռ. Գևորգյանը հայտնել է, որ ԵԱՄ-ն այսօր իր հաստատակամությունն է հայտնում՝ լինելու ժողովրդական շարժման հետ, ժողովրդի և ժողովրդական շարժման առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին և ակտիվ մասնակցություն ցուցաբերել ժողովրդով հայրենիքը ուժեղ պետություն դարձնելու ծրագրերի իրականացմանը:

7or.am