Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքին դաժանաբար սպանած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը չէր կարող բանակ զորակոչվել, քանզի տառապում էր օլիգոֆրենիա հոգեկան հիվանդությամբ։ «Газета.Ru»–ի աղբյուրը հաղորդել է, որ Գլխավոր ռազմական դատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես զինկոմիսարիատի աշխատակիցներին, որոնք զորակոչել են նրան բանակ, այնպես էլ Հայաստանում ռուսական 102-րդ զորակայանի հրամանատարներին, որոնք նրան զենք են վստահել։
«Ավելի վաղ նա ախտորոշվել է որպես օլիգոֆրեն։ Նրան ընդհանրապես զորակոչելու իրավունք չի եղել, առավել ևս՝ մարտական զենքով դնել հերթապահության», – ասել է թերթի աղբյուրը։
Թերթը նշում է նաև, որ Գլխավոր ռազմական դատախազությունը պահանջել է Գլխավոր ռազմական քննչական ծառայությունից քրեական գործ հարուցել չիտինյան զինկոմիսարիատի աշխատակիցների դեմ, որոնք նրան բանակ են զորակոչել։
«Газета.Ru». «Վալերի Պերմյակովն օլիգոֆրեն է»