Դատախազն անձամբ է ձերբակալել բողոքի ցույցերին մասնակցած Սառնաղբյուրի բնակչին
Ինչպես արդեն հայտնի է, հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների գործով ձերբակալվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը (1993.թ)։
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրել է, որ մի շարք ոստիկաններ, նրանց թվում նաև՝ գլխավոր դատախազի տեղակալը, այս պահին գտնվում են Գյումրիում եւ անցկացնում են արտակարգ խորհրդակցություն: «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ երեկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում էր տվել քննիչին տվյալ անձին ձերբակալելու վերաբերյալ, ինչը քննիչն այսօր օրենքով սահմանված կարգով բողոքարկել էր: Այնուամենայնիվ, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություններ տալուց:
«Երեկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը գրավոր ցուցում էր տվել քննիչին տվյալ անձին ձերբակալելու վերաբերյալ, ինչը քննիչն այսօր օրենքով սահմանված կարգով բողոքարկել է: Անձը ձերբակալվել է դատախազի կողմից»,-ասել է Տռուզյանը:

Մանարմասները՝ Galatvam-ում։