Լրահոս

05.02.2015 15:53


«Ջեյշ ալ–Իսլամ» խմբավորման ղեկավարը սպառնացել է Դամասկոսը վերածել «պատերազմի գոտու»

«Ջեյշ ալ–Իսլամ» խմբավորման ղեկավարը սպառնացել է Դամասկոսը վերածել «պատերազմի գոտու»

«Ջեյշ ալ—Իսլամ» ծայրահեղական խմբավորման ղեկավար Զահրան Ալլյուշը սպառնում է Դամասկոսը վերածել «պատերազմի գոտու»։ Այսօր վաղ առավոտից նրա զինյալները վերսկսել են սիրիական մայրաքաղաքի կենտրոնական շրջանների հրետակոծումն ականանետերից և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Քաղաքի փողոցներում մի քանի տասնյակ ական է պայթել։
Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, 35–ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչը, դա վերջին երկու շաբաթվա ընթացքում Դամասկոսի ամենաուժեղ հրետակոծումն էր։ Զինված ընդդիմության զինյալները սկսել են հրետակոծել, երբ քաղաքացիները գնում էին աշխատանքի, դպրոց և բուհ։
Պայթյունների մասին հաղորդումները ստացվել են Մեզզայի պողոտայից, Աբու–Ռումման, Ալ–Մալկ և քաղաքի այլ թաղամասերից ու վայրերից։
«Ջեյշ ալ–Իսլամ»–ի ղեկավարը խոստացել էր «հրթիռային անձրև» սիրիական մայրաքաղաքի վրա հունվարի 23-ից հետո, երբ սիրիական օդուժը, նրա խոսքերով, Համուրիա արվարձանի և Դումա քաղաքների մոտակայքում ավիահարվածներ է հասցրել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը