Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է նահանջ գրանցել վարկանշային աղյուսակում:
2700chess.com-ի համաձայն՝ հայ գրոսմայստերը դուրս է մնացել լավագույն տասնյակից և այժմ զբաղեցնում է 11-րդ տեղը: Արոնյանի ներկայիս վարկանիշը կազմում է 2771.3 միավոր:
Հիշեցնենք, որ Արոնյանը մասնակցում է գերմանական Բադեն-Բադենում ընթացող «GRENKE Chess Classic» շախմատային սուպերմրցաշարին: 3-րդ տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր իտալացի Ֆաբիանո Կարուանային:
Լևոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն տասնյակից