Արմեն Մարտիրոսյան. «Եթե մենք մեր անվտանգության մասին մտածում ենք, ապա օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվենք»
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասել է, որ հայ ժողովուրդը պատմական ժամանակաշրջանում է գտնվում, և սխալվելու ու հետքայլի որևէ իրավունք չունի, քանզի այն, ինչ կատարվում է այսօր երկրում, երկրորդ հնարավորություն չի տալիս։ Նա նաև նշել է, որ երկրում քաղաքացիական պատերազմ, մայդաններ չեն կարող լինել, քանզի Հայաստանում կա միայն մեկ կողմ.
–Կա՛ հասարակություն, կա՛ ընդդիմություն՝ իրական, և կա՛ իշխանություն՝ իր պսևդոընդդիմադիրներով։ Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, մենք շատ կարճ ժամանակ ունենք, որովհետև հասարակությունը մեզանից սպասում է կոնկրետ գործողությունների, և կարճ ժամանակահատվածում։ Եթե մենք հասարակության այս պահանջը չիրականացնենք, մտավախություն ունեմ, որ հասարակությունը հիասթափվելու է մեզանից, և իշխանություններն՝ իրենց «ընդդիմությամբ», արդեն քաղաքական գործընթացներն ամբողջովին վերահսկելու են։
Անդրադառնալով Գյումրու դեպքերին՝ Մարտիրոսյանն ասել է, որ դա ապացուցում է, որ Հայաստանն այլևս իշխանություն չունի. «Երբ երկրի դե ֆակտո ղեկավար Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ չկարողացավ ցավակցական խոսք ասել, մինչև ՌԴ նախագահից զանգ չստացավ»։
Պատգամավորի հավաստմամբ՝ սահմանում առկա իրավիճակը իշխանությունը ցանկանում է օգտագործել, որպեսզի ժողովուրդը հանրահավաքներ և օրենքով թույլատրված այլ անհնազանդության չդիմի։
–Եթե մենք մեր անվտանգության մասին մտածում ենք, ապա օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվենք, որովհետևանվտանգություն, առանց քաղաքացու, առանց զինվորի, չի լինում։
Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ հնչեցրել է «Ժառանգության» տեսակետը երկրում առկա իրավիճակի վերաբերյալ. «Երկրին պետք են արտահերթ ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական։ Միայն լեգիտիմ ձևավորված իշխանությունը կարող է Հայաստանում բարեփոխումներ իրականացնել», – ասել է նա։
Արմեն Մարտիրոսյան. «Եթե մենք մեր անվտանգության մասին մտածում ենք, ապա օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվենք»
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին» «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասել է, որ հայ ժողովուրդը պատմական ժամանակաշրջանում է գտնվում, և սխալվելու ու հետքայլի որևէ իրավունք չունի, քանզի այն, ինչ կատարվում է այսօր երկրում, երկրորդ հնարավորություն չի տալիս։
Նա նաև նշել է, որ երկրում քաղաքացիական պատերազմ, մայդաններ չեն կարող լինել, քանզի Հայաստանում կա միայն մեկ կողմ.
–Կա՛ հասարակություն, կա՛ ընդդիմություն՝ իրական, և կա՛ իշխանություն՝ իր պսևդոընդդիմադիրներով։ Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, մենք շատ կարճ ժամանակ ունենք, որովհետև հասարակությունը մեզանից սպասում է կոնկրետ գործողությունների, և կարճ ժամանակահատվածում։ Եթե մենք հասարակության այս պահանջը չիրականացնենք, մտավախություն ունեմ, որ հասարակությունը հիասթափվելու է մեզանից, և իշխանություններն՝ իրենց «ընդդիմությամբ», արդեն քաղաքական գործընթացներն ամբողջովին վերահսկելու են։
Անդրադառնալով Գյումրու դեպքերին՝ Մարտիրոսյանն ասել է, որ դա ապացուցում է, որ Հայաստանն այլևս իշխանություն չունի. «Երբ երկրի դե ֆակտո ղեկավար Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ չկարողացավ ցավակցական խոսք ասել, մինչև ՌԴ նախագահից զանգ չստացավ»։
Պատգամավորի հավաստմամբ՝ սահմանում առկա իրավիճակը իշխանությունը ցանկանում է օգտագործել, որպեսզի ժողովուրդը հանրահավաքներ և օրենքով թույլատրված այլ անհնազանդության չդիմի։
–Եթե մենք մեր անվտանգության մասին մտածում ենք, ապա օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվենք, որովհետև անվտանգություն, առանց քաղաքացու, առանց զինվորի, չի լինում։

7or.am