Քաղաքական

05.02.2015 14:21


Երվանդ Բոզոյան. Եթե իշխանությունը փորձեց վերարտադրվել, ապա հանրությունը կարձագանքի շատ խիստ(տեսանյութ)

Երվանդ Բոզոյան.  Եթե իշխանությունը փորձեց վերարտադրվել, ապա հանրությունը կարձագանքի շատ խիստ(տեսանյութ)

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի ժամանակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ընդգծել է, որ ամենագլխավոր ճգնաժամը վստահության ճգնաժամն է այսօրվա իշխանության նկատմամբ։

–Եթե անգամ իշխանությունները լավագույն ծրագիրը ներկայացնեն, միևնույն է՝ վստահության բացակայության պատճառով այն ձախողման է դատապարտված։ Այսօրվա այս հավաքը մեկ նպատակ է հետապնդում՝ իր շուրջ կոնսոլիդացնել այլընտրանքային բևեռը, որը կառաջարկի իր «ճանապարհային քարտեզը» այս ճգնաժամից դուրս գալու համար։ Եթե իշխանությունը սթափ գիտակցի, որ պետք է գնալ կոմպրոմիսի, ապա Հայաստանում պրոցեսները կգնան ավելի հանդարտ ճանապարհով։ Իսկ եթե իշխանությունը փորձի իր վերարտադրության համար գնալ սահմանադրական փոփոխությունների, ապա Սահմանադրության հանրաքվեն կվերածվի վստահության հանրաքվեի, և սահուն կերպով կանցնի արտահերթ նախագահական ընտրությունների,–ասել է Ե. Բոզոյանը։

Նա կարծում է, որ իշխանության մեջ էլ պետք է լինեն մարդիկ, ովքեր հասկանում են սա։ Իսկ ձևավորված այս այլընտրանքային բևեռը, քաղաքագետի համոզմամբ, ունի շատ կարևոր առավելություն.

–Դրա լիդերն ունի հեղինակություն թե՛ հասարակության, թե՛ գործարար խավի և թե՛ իշխանության շատ շրջանակների մեջ։ Սա շանս է, որ իշխանափոխությունը կատարվի առանց «վհուկների որսի», քանի որ երկրում ցնցումները լինում են նաև այն պատճառով, որ քաղաքական վերնախավում լինում է կապիտալի վերաբաշխում։ Իշխանությունն իր համար պետք է պատմական որոշում կայացնի։ Եթե ճիշտ որոշում կայացնի, ապա Հայաստանը կարող է գնալ Վրաստանի և նույնիսկ է՛լ ավելի լավ ճանապարհով։ Բայց եթե գնաց սխալ ճանապարհով և փորձեց վերարտադրվել, ապա հանրությունը կարձագանքի շատ խիստ։ Հանրության բացարձակ մեծամասնությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին,–նշել է Ե. Բոզոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը