Լրահոս

05.02.2015 14:16


Ջեյմս Ուորլիք. «ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունելի ձևաչափ է բոլոր կողմերի համար»

Ջեյմս Ուորլիք. «ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունելի ձևաչափ է բոլոր կողմերի համար»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ–ը կշարունակի համագործակցությունը ՌԴ հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ապա հավելել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման այն միակ ձևաչափը, որն ընդունելի է բոլոր կողմերի համար։

–Մենք դեմ առ դեմ հանդիպում ենք ռուս գործընկերների հետ և ակտիվ աշխատանք ենք տանում հակամարտության կարգավորման հարցով: Մինսկի խումբը շարունակում է մնալ ռուս-ամերիկյան համագործակցության ասպեկտ, և մենք հույս ունենք, որ այդպես էլ կլինի: Մենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում ենք համատեղ աշխատանքը: Մենք, անկասկած, ցանկանում ենք հասնել կարգավորման և լուծել այս հակամարտությունը, որն արդեն ավելի քան մեկ տասնամյակ է՝ շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը