«Black Sabbath». «Առաջին ալբոմը ձայնագրելու համար 2 օր ունեինք»
Լեգենդար «Black Sabbath» խմբի հիմնադիրներ Թոմի Այոմին և Գիզեր Բաթլերը «Guitar World»-ին տված հարցազրույցում պատմել են իրենց առաջին՝ նույնանուն ալբոմի ձայնագրման աշխատանքներից մի շարք մանրամասներ։
«Մեզ՝ սկսնակ և բոլորովին անծանոթ խմբին, ձայնագրման համար 2 օր տվեցին։ Սակայն մենք տեղավորվեցինք 1 օրում՝ առաջին իսկ փորձից։ Երկրորդ օրը հատկացրեցինք բացառապես տեխնիկական աշխատանքներին»,–պատմել է Բաթլերը։
«Black Sabbath» սկավառակը պաշտոնապես վաճառքի հանվեց 1970թ. փետրվարի 13-ին։ Այն համարվում է «Heavy-metal» ոճը ստեղծած ալբոմ և բացառիկ նշանակություն ունի երաժշտական աշխարհում։