Լրահոս

05.02.2015 13:49


Սարգիս Հովսեփյան. «Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջող հանդես գանք այս խմբում»

Սարգիս Հովսեփյան. «Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջող հանդես գանք այս խմբում»
Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հետ, ով իր կարծիքը հայտնեց վիճակահանության արդյունքների մասին.

«Բավականին հետաքրքիր խումբ է, որտեղ կան ինչպես ֆուտբոլային լավ ավանդույթներով հավաքականներ, այնպես էլ, օրինակ, Լյուքսեմբուրգի հավաքականը: Սակայն, մեր փորձից ելնելով, արդեն գիտենք, որ հավաքականների մակարդակով թույլ մրցակիցներ չեն լինում: Հետևաբար, թիմը պետք է բոլոր մրցակիցների հետ խաղերում տրամադրվի նույն կերպ, անկախ նրանից՝ հանդիպում է Դանիայի՞, թե՞ Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Բնականաբար, ամեն ինչ կանենք, որպեսզի հաջող հանդես գանք այս խմբում, իսկ մեր հետագա ծրագրերն արդեն պարզ կդառնան խաղացանկն իմանալուց հետո»:

Այս խորագրի վերջին նյութերը