Արամ Հարությունյան. «Այս իշխանությունները քաղաքականապես անժառանգ են և պետք է գնան»
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի» խորհրդաժողովին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը չի արտահայտում ՀՀ շահերը.
–Այս իշխանությունները շատ մեծ արագությամբ սլանում են հակահայկական ուղղությամբ և քաղաքական առումով գտնվում են անկողնային վիճակում։ Պետությանը նայում են որպես բաժնետիրական ընկերություն, եկամտի աղբյուր։ Քանի՞ գլուխ է ի վիճակի հրամաններ արձակել. պիտի համաժողովրդական շարժումը ստիպի, որ գնան անցնցում իշխանափոխության։
Շեշտելով, որ մեզ Մայդան և Ուկրաինա պետք չէ՝ Արամ Հարությունյանը ողջունել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, քանի որ նրան հաջողվեց բոլորին նստեցնել իրար կողքի։
«Ամենամեծ բարեգործությունը կլինի այն, որ իշխանությունը նրա ջանքերի շնորհիվ հնարավոր լինի վերադարձնել ժողովրդին։ Այսօր բոլորիս խնդիրն է կանգնել իրար կողքի։ Այս ժողովուրդը հզոր է. կանգնելու է և քշելու է այս իշխանություններին։ Այս իշխանությունները քաղաքականապես անժառանգ են և պետք է գնան»,–եզրափակել է բանախոսը։

7or.am