Աշխարհ

05.02.2015 13:40


Պորոշենկո. «Ուկրաինան ժամանակակից զենքի մատակարարման կարիք ունի ՆԱՏՕ–ի երկրներից»

Պորոշենկո. «Ուկրաինան ժամանակակից զենքի մատակարարման կարիք ունի ՆԱՏՕ–ի երկրներից»

Երկրի արևելքում իրավիճակի լարվածության համապատկերին Ուկրաինան կարիք ունի ժամանակակից զենքի մատակարարման ՆԱՏՕ–ի պետություններից։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Die Welt» թերթում հրապարակված հարցազրույցում։
Նրա խոսքերով՝ վերջին իրադարձություններն արևելյան շրջաններում պետք է հորդորեն Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինային աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ ժամանակակից զենքի մատակարարում «ագրեսորից պաշտպանվելու համար»։
«Ուկրաինան խաղաղություն է ուզում, սակայն այն պետք է պաշտպանի ուժեղ բանակը՝ զինված ժամանակակից զենքով», – ընդգծել է Պորոշենկոն։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը