Լրահոս

05.02.2015 13:02


Ռուբեն Հակոբյան. «Անհրաժեշտ են համազգային ռեսուրսների բազա և կոնսոլիդացիա»

Ռուբեն Հակոբյան. «Անհրաժեշտ են համազգային ռեսուրսների բազա և կոնսոլիդացիա»

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին» ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում նշել է, որ երկրում ստեղծված սոցիալական, բարոյահոգեբանական համատարած անտարբերության պայմաններում չափազանց պատասխանատու և համարձակ քայլ է նման օրակարգով խորհրդաժողով հրավիրելը։

–Հասարակության բացարձակ մեծամասնությունը սպասում է գործնական ծրագրերով հստակ և համոզիչ քայլերի, որոնք կամրապնդեն ժողովրդին, և ժողովրդական օրակարգով երկիրը դուրս կբերեն այս ծանր վիճակից։ Չնսեմացնելով մյուս քաղաքական ուժերի դերակատարումը՝ պետք է ընդգծել, որ երեք քաղաքական ուժերը, որոնց կողմից նախաձեռնած համաժողովրդական շարժմանը միացել են բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ, ըստ էության, Հայաստանում դարձել են գործող իշխանությունների հիմնական քաղաքական այլընտրանքը։

Հակոբյանը նշել է՝ եթե խորհրդաժողովը դառնա ոչինչ չասող միջոցառում, ապա պետք է ընդունել, որ իշխանությունների հետ մեկտեղ՝ իրենք պատասխանատու կլինեն երկրում ստեղծված ծանր վիճակի համար։

–Հասարակության բացարձակ մեծամասնության անվստահության հիմնական պատճառը գործող իշխանությունների նկատմամբ թերևս ակնհայտ է՝ ընտրություն առ ընտրություն ժողովրդի քվեն կեղծելով՝ իշխանության բռնազավթում, ինչը տասնամյակ շարունակ դարձել է մեր պետականության կայացման հիմնական խոչընդոտն ու թշնամին։

Պատգամավորը շեշտել է պետության բնականոն զարգացման ծրագրի բացակայությունը. «Պատճառը՝ այդ ծրագիրը ձևավորող միջին խավի բացակայությունը, ինչը արդյունք է տարիներ շարունակ իշխանությունների վարած սոցիալ–տնտեսական վարած քաղաքականության»։

Երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար, Ռուբեն Հակոբյանի հավաստմամբ, անհրաժեշտ են համազգային ռեսուրսների բազա և կոնսոլիդացիա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը