Կառավարությունն առաջարկում է պաշտոնաթող նախագահին ցկյանս գրասենյակ տրամադրել և գործող նախագահի աշխատավարձի 80%-ի չափով կենսաթոշակ նշանակել
Կառավարությունն այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դրանով նախատեսվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է Սերժ Սարգսյանի և վարչապետի հանձնարակականով: «Հունվարի 9-ին լրացավ ՀՀ առաջին նախագահի 70 տարին: Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ օրենքում որոշ փոփոխությունների անհրաժեշություն կա: Գործող օրենսդրությամբ գրասենյակը պաշտոնաթող նախագահին տրամադրվում է իր ցանկությամբ, սակայն, մինչև 70 տարին լրանալը: Կառավարությունն առաջարկում է նաև հանել ժամկետը և պաշտոնաթող նախագահին հնարավորություն տալ գրասենյակն օգտագործել ցկյանս»,-ասել է Դ. Հարությունյանը:
Կառավարությունը օրենքում առաջարկվող փոփոխությունները համարեց անհետաձգելի ու սահմանված ժամկետներում այն կներկայացվի Ազգային ժողով:
Կառավարությունն առաջարկում է պաշտոնաթող նախագահին ցկյանս գրասենյակ տրամադրել և գործող նախագահի աշխատավարձի 80%-ի չափով կենսաթոշակ նշանակել
Կառավարությունն այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Դրանով նախատեսվում է պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է Սերժ Սարգսյանի և վարչապետի հանձնարակականով:
«Հունվարի 9-ին լրացավ ՀՀ առաջին նախագահի 70 տարին: Հենց այդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ օրենքում որոշ փոփոխությունների անհրաժեշություն կա: Գործող օրենսդրությամբ գրասենյակը պաշտոնաթող նախագահին տրամադրվում է իր ցանկությամբ, սակայն, մինչև 70 տարին լրանալը: Կառավարությունն առաջարկում է նաև հանել ժամկետը և պաշտոնաթող նախագահին հնարավորություն տալ գրասենյակն օգտագործել ցկյանս»,-ասել է Դ. Հարությունյանը:
Կառավարությունը օրենքում առաջարկվող փոփոխությունները համարեց անհետաձգելի ու սահմանված ժամկետներում այն կներկայացվի Ազգային ժողով:
7or.am