Լրահոս

05.02.2015 12:10


Հայաստանում չինարենի խորացված դպրոցի կառուցման համար տարածք կհատկացվի

Հայաստանում չինարենի խորացված դպրոցի կառուցման համար տարածք կհատկացվի

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է ապամոնտաժել Երևանի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 38.4 քառ մետր մակերեսով կաթսայատունը՝ Հայաստանում չինարենի խորացված դպրոց ստեղծելու համար:

Ըստ հայ-չինական «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի՝ Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է մոտ 11 միլիոն ԱՄՆ դոլար և մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլար անհատույց օգնություն:

Ըստ օրենքի նախագծի՝ նշված համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն։

Այս խորագրի վերջին նյութերը